Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Լավրովը Պոմպեոյի հետ զրույցը կառուցողական է անվանել

Լավրովը Պոմպեոյի հետ զրույցը կառուցողական է անվանել
07.05.2019 | 13:13

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ զրույցը, որը տեղի է ունեցել այսօր՝ Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում, լավ և կառուցողական է անվանել: «Մենք շատ լավ և կառուցողական զրույց ունեցանք: Քննարկեցինք տարածաշրջանային մի շարք իրավիճակների վերաբերող նպատակներ, որոնք ներառված են ՄԱԿ-ի ներկայիս օրակարգում»,- ասել է Լավրովը՝ ամփոփելով հանդիպման արդյունքները: Նրանց հանդիպումը գրեթե մեկ ժամ է տևել:

Դիտվել է՝ 449

Մեկնաբանություններ